«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի նախագահը պարգևատրվել է ոսկե մեդալով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ մշակույթի նախարարությունն «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային թատերական 15-րդ փառատոնի շրջանակում փառատոնի նախագահ Մարիաննա Մխիթարյանին պարգևատրել է նախարարության ոսկե մեդալով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարությունից։

«Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային թատերական 15-րդ փառատոնը կանցկացվի Երևանում ապրիլի 29-ից մայիսի 3-ը։ Փառատոնին մասնակցում են դերասաններ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Լեհաստանից: Փառատոնի շրջանակում կցուցադրվի 28 ներկայացում:

«Արմմոնո-2017» փառատոնի բացման արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 29-ին Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում՝ ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանի «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» մոնոներկայացումով:

Փառատոնի ծրագրում ներառված են բազմատեսակ մոնոներկայացումներ՝ մոնոպար, մոնոմնջախաղ, մոնոդրամա, մոնոստենդափ, մոնոօպերա և այլն: Փառատոնի հիմնական ծրագրից («Արմմոնո-Տրիումֆ», «Արմմոնո-Դեբյուտ», Արմմոնո-Օպերա») բացի կցուցադրվեն ներկայացումներ նվիրված Հայոց բանակի 25-ամյակին: Փառատոնի ծրագրի լավագույն ներկայացումներից են՝ Ուկրաինայի ժողովրդական արտիստ, «Մարիա» փառատոնի տնօրեն Լարիսա Կադիրովայի «Լաց մի´ եղեք իմ ետևից երբեք», Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան ազգային թատրոնի առաջատար դերասան Բեսո Զանգուրիի «Փսիխոզ 4.48» և ՌԴ վաստակավոր արտիստ, Ռոման Վիկտյուկի թատրոնի առաջատար դերասան Դմիտրի Բոզինի «Արքա-աղջիկը»:

Փառատոնի շրջանակում կանցկացվեն նաև վարպետության դասեր` նվիրված արդի թատրոնի զարգացման նոր ուղղություններին: «Արմմոնո» փառատոնը անց է կացվում ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Հայերեն

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին արտագնա խաղում ոչ-ոքի ավարտեց հանդիպումըՉեռնոգորիայի հետ

Ադրբեջանն ու Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրել

ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են Հայաստան–Բելգիա համագործակցության զարգացման հարցերը

Հայաստանի պաշտոնյաները Սանկտ Պետերբուրգում ներկայացրել են միգրացիոն հոսքերի վերահսկման իրենց փորձը

Կամո Ցուցուլյանը Դուշանբեում ներկայացրել է ոստիկանության բարեփոխումներն ու հանցավորության դեմ պայքարի մարտահրավերները

Ռուբիոն ու Բայրամովը քննարկել են Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը

Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է

Միրզոյանն ու Փեզեշքիանը քննարկել են ենթակառուցվածքների զարգացման և էներգետիկ համագործակցության ծրագրերը

ՏԿԵ նախարարը ու Լայպցիգի քաղաքապետը քննարկել են Հայաստանի համայնքների հետ համագործակցության հնարավորությունները

ՏԿԵ նախարարը ու թուրքական պատվիրակությունը քննարկել են Գյումրի–Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման աշխատանքները