Տիգրան Մանսուրյանը պարգևատրվեց սփյուռքի նախարարության ոսկե հուշամեդալով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ապրիլի 28-ին կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին պարգևատրվեց գերատեսչության բարձրագույն մեդալով՝ ոսկե հուշամեդալով։

Պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ նախարարությունում անցկացված «Հայաստանում կայացած սփյուռքահայ արվեստագետների հետ հանդիպումներ» ծրագրի շրջանակում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց, որ Տիգրան Մանսուրյանը հայկական իրականության անկրկնելի դեմքերից է։

«Մանսուրյանը գրել և ստեղծագործել է շատ բազմաշերտ ու բազմաժանր։ Ես հիանում ու հպարտանում եմ Տիգրան Մանսուրյան հայով, արվեստագետով և մարդով։ Այսօր Մանսուրյանը սպասված է աշխարհի գրեթե բոլոր բեմերում։ Այսօր ես կպարգևատրեմ մաեստրոյին նախարարության բարձրագույն հուշամեդալով, որն, իհարկե, Մանսուրյանին գնահատելու համար շատ փոքր է, բայց մեր ունեցածի լավագույնը տալիս ենք ամենալավ մարդուն»,- ընդգծեց սփյուռքի նախարարը` հիշեցնելով, որ այս տարվա ապրիլի 24-ին հանրապետության թիվ մեկ բեմից հնչեց Մանսուրյանի «Պոեմ հաղթանակի» ստեղծագործությունը։

Տիգրան Մանսուրյանը, խոսելով իր նոր՝ «Պոեմ հաղթանակի» ստեղծագործության մասին, գրող Անդրե Մորուայի գրած առաջին վեպի հրատարակման հետ կապված մի դեպք հիշեց։

«Երբ Անդրե Մորոուան հրատարակեց իր առաջին վեպը, Ֆրանսիայում շատ լավ ընդունվեց գիրքը, մամուլը նույնպես բարձր գնահատեց։ Նա նաև իր ստեղծագործությունը ուղարկել էր իր դասախոսներից մեկին՝ փիլիսոփա Ալենին, ով ասել էր, որ արժանի է գիրքը մեծագույն գնահատանքի, բայց նկատի ունեցիր, որ այսպես լինում է միայն առաջին գրքի հետ և կարող է լինել ամենավերջում՝ կյանքն է այդպիսին։ Հիմա, երբ ես լսում եմ գեղեցիկ գնահատականներ իմ այս ստեղծագործության վերաբերյալ՝ մտածում եմ, չլինի Ալենի ասած վերջին նշաններից է»,- նշեց մաեստրո Մանսուրյանը։

Հայերեն

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ

Նիկարագուայի նախագահ Օրտեգան արգելել է երկրում ընտրությունների անցկացումը

Լանջաղբյուրի Սուրբ Խաչ եկեղեցին վերականգնման կարիք ունի

«Արարատցեմենտ»-ի կառավարիչը կնշանակվի հուլիսին. Պապոյան