Սպորտ

Եվրոպայի առաջնությունում մրցակցությունը շատ բարդ էր. Հակոբ Սերոբյան

2 րոպեի ընթերցում

Եվրոպայի առաջնությունում մրցակցությունը շատ բարդ էր. Հակոբ Սերոբյան

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը ամփոփեց Եվրոպայի առաջնությունը:

«Ընդհանուր առմամբ հավաքականի մասնակցությունը մենք գնահատում ենք բավարար: Կան տղաներ, ովքեր իրենց շատ լավ արդարացրեցին, իսկ կան տղաներ, որ ոչ: Շատ գոհ եմ Հարություն Մերդինյանից և Արթուր Դավթյանից: Մերդինյանը կմասնակցի աշխարհի առաջնությանը բարդացված ծրագրով: Մրցակցությունը բարդ էր Եվրոպայի առաջնությունում: Ի տարբերություն անցած տարվա, որտեղ Մերդինյանը դարձավ չեմպիոն, այս տարի ավելի լավ արեց վարժությունը: Արթուր Դավթյանը բազմամարտում բարելավեց իր արդյունքները և նախորդ տարվա 8-րդ հորիզոնականից տեղափոխվեց 6-րդ հորիզոնական: Ավելի շատ սպասումներ ունեինք Արթուր Թովմասյանից, իսկ Վահագն Դավթյանն արեց այն, ինչ կարող էր: Երիտասարդներից Վիգեն Խաչատրյանից շատ դժգոհ եմ, քանի որ չարեց այն, ինչ կարող է»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սերոբյանը:

Վերջինս շեշտեց, որ ի շնորհիվ Մերդինյանի ամբողջ թիմը հպարտ էր: «Մենք մեր ֆինանսների լավացման շնորհիվ կարող են հնարավորություն տալ նաև երիտասարդներին»,-շեշտեց Հակոբյանը:

Մարմնամարզության Հայաստանի հավաքականը Ռումինիայի Կլուժ քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում նվաճեց մեկ բրոնզե մեդալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում