Լույս է տեսել Գևորգ Տեր­-Վար­դա­նյանի «Շուրիշկա­նի ավե­տա­րա­նը» գիրքը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մատենադարանի գլխավոր ավանդապահ, Ձեռագրագիտության և Մայր ցուցակի բաժնի վարիչ Գևորգ Տեր-Վարդանյանի «Շուրիշկանի ավետարանը» գիրքն արդեն պատրաստ է: Այն նվիրված է 1498 թվականին Վասպուրական նահանգի Քաջբերունիք գավառի Ասպիսնակ գյուղում Բարսեղ քահանայի ձեռքով գրված և նկարազարդված նշանավոր Շուրիշկանի ձեռագիր Ավետարանին: «Պապ», «Կարմիր» կամ «Սուրբ Բարսեղ Կեսարացի» անունով հայտնի ավետարանը, որ գրվել է շուրջ 520 տարի առաջ, ապա շուրջ երեքուկես դար պահպանվել է Պարսկաստանի Փերիա գավառի Շուրիշկան գյուղում:

Գրքի ստեղծման մանրամասների մասին«Արմենպրես»-ը զրուցել է հեղինակի հետ:

-Պարոն Տեր-Վարդանյան,ներկայացրեք խնդրեմ գրքի ստեղծման պատմությունը: Ինչու՞որպես ուսումնասիրության առարկա ընտրեցիք հենց «Շուրիշկանի ավետարան»-ը:

-«Շուրիշկանի ավետարան»-ը մեծ համբավ ունի: Նոր սերնդի անտեղյակությունը եւ նրանց տված հարցերը թելադրեցին, որ արժե ավետարանին վերբերող ճշմարտացի տեղեկություններն ամփոփել մի գրքի մեջ: Այս գրքի վրա սկսել եմ աշխատել 2003 թվականից: Միայն այս տարի հնարավորություն եղավ ավարտելու եւ վերջնական տեսքի բերելու այն: Ապրիլի 23-ը Կրկնազատկի օրն է, եւ այդ օրը ուխտագնացություն է կատարվում դեպի Մուղնիի Սուրբ Գևորգ վանք-եկեղեցի, որտեղ էլ գիրքը կներկայացվի հանրությանը:

-Ինչու՞մն է ավետարանի գլխավոր առանձնահատկությունը:

-Մենք ամբողջ աշխարհում 5000 ավետարան ունենք: Այն հայտնի է իր խնդրակատար-ախտահալած համբավով: Երբ ես Մատենադարան եմ մտել, ավետարանն արդեն այստեղ էր: 2012 թվականին միայն այն դրվեց ցուցադրության: Այս ավետարանն ընտրել եմ իրականությունը մարդկանց հասցնելու նպատակ հետապնդելով:

-Ո՞րն է լինելու գրքի թիրախ լսարանը:

-«Շուրիշկանի ավետարան»-ը նախատեսված է հիմնականում հավատացյալ մարդկանց համար, ինչպես նաեւ այն ուխտավորների, ովքեր հավատում են ավետարանի զորությանը եւ արժե, որ իմանան դրան վերաբերող բոլոր հանգամանքները: Այն գրված է նաեւ ձեռագրական մշակույթի պատմության տարաբնույթ հարցերով հետաքրքրվող մասնագետների համար:

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում