Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է Ալեքսանդր Լապշինի բողոքը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվի վերաքննիչ դատարանը ապրիլի 13-ին քննել է ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը` կապված ապրիլի 7-ին Նասիմինի շրջանի դատարանի կողմից նրա կալանքի ժամկետը երեք ամսով երկարաձգելու որոշման հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական Haqqin.az-ը հայտնել է, որ դատարանը չի բավարարել Լապշինի բողոքը` ուժի մեջ թողնելով երեք ամսով կալանքի երկարաձգման մասին որոշումը:

Բելառուսի Գերագույն դատարանը 2017 թվականի փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվեր Ադրբեջան: Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու ` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:

Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5-8 տարվա ազատազրկում:

Հայերեն

ՖԻԴԵ-ի նախագահը Ծաղկաձորում ներկա է գտնվել դպրոցականների թիմային աշխարհի առաջնության եվրոպական մայրցամաքային փուլի բացմանը

ԱՄՆ պետքարտուղարը Սաուդյան Արաբիայի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ հարցեր

Արևելագիտության ինստիտուտը՝ Հայաստան-արաբական երկրներ և Հայաստան-սփյուռք գիտական հարաբերությունների կամուրջ

Հեքիաթագիր Էլֆիք Զոհրաբյանը հաղթել է միջազգային մրցույթի «Լավագույն հեղինակ» անվանակարգում

Մհեր Գրիգորյանն ու Ֆլորիան Էսկյուդիեին քննարկել են Հայաստան–Ֆրանսիա առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման հնարավորությունները

Փաշինյանն ամփոփել է «Կառավարության կադրային բանկ» ծրագրի առաջին փուլի արդյունքները

2029-ին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն Հայաստանում

Կարմիր գիրքը սպասում է թարմացման. Հայաստանում սկսել են կենդանական աշխարհի նոր գնահատման աշխատանքները

Ռուսաստանը և Մոնղոլիան ստորագրել են 2027–2031 թթ. ռազմական ոլորտում գործընկերության պլան

Վերջնաժամկետը 2029 թվական. ՆԳ նախարարը վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման ժամկետների մասին