Սպորտ

ՖԻԴԵ-ի նախագահը Ծաղկաձորում ներկա է գտնվել դպրոցականների թիմային աշխարհի առաջնության եվրոպական մայրցամաքային փուլի բացմանը

1 րոպեի ընթերցում

ՖԻԴԵ-ի նախագահը Ծաղկաձորում ներկա է գտնվել դպրոցականների թիմային աշխարհի առաջնության եվրոպական մայրցամաքային փուլի բացմանը

Ծաղկաձորում սեպտեմբերի 29-ին մեկնարկել է 2026 թվականի դպրոցականների թիմային աշխարհի առաջնության եվրոպական մայրցամաքային փուլը, որի բացման արարողությանը ներկա է եղել նաև ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահ, Շախմատի դպրոցականների միջազգային ֆեդերացիայի նախագահ Թիմուր Տուրլովը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջնությունն անցկացվում է ՖԻԴԵ-ի «Շախմատը կրթության մեջ-2026» նախաձեռնության շրջանակում:

Եվրոպական փուլում լավագույն արդյունք ցուցաբերած թիմերը կնվաճեն WSTC մեծ եզրափակչի ուղեգրեր, որտեղ տարբեր մայրցամաքների ուժեղագույն դպրոցական թիմերը կմրցեն աշխարհի չեմպիոնի կոչման համար։

Մրցաշարին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել եվրոպական երկրների դպրոցական թիմեր, մարզիչներ, պատվիրակություններ և շախմատային համայնքի ներկայացուցիչներ: Մրցաշարը կազմակերպվում է ՖԻԴԵ-ի (Շախմատի միջազգային ֆեդերացիա), Միջազգային դպրոցական շախմատի ֆեդերացիայի (ISCF), Հայաստանի շախմատի ֆեդերացիայի և Եվրոպական շախմատի միության (ECU) համատեղ ջանքերով՝ գլխավոր գործընկեր Freedom Holding Corp.-ի աջակցությամբ։

Առաջնությունը կտևի մինչև հոկտեմբերի 3-ը:

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում