Տարածաշրջանային

Իլհամ Ալիևի դեմ հայց ներկայացրած անձի նկատմամբ ճնշումներ են իրականացվում

1 րոպեի ընթերցում

Իլհամ Ալիևի դեմ հայց ներկայացրած անձի նկատմամբ ճնշումներ են իրականացվում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկատմամբ դատարանում բողոք ներկայացրած անձի նկատմամբ ճնշումներ են իրականացվում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի Դասական ժողովրդական ճակատ կուսակցության (ԴԺՃԿ ) գերագույն խորհրդի անդամ Էլշան Ալիսովը արտաքսվել է կուսակցությունից:

Սոցկայքերի ադրբեջանական տիրույթում տեղ գտած տեղեկությունների համաձայն` Էլշան Ալիսովի կուսակցությունից հեռացվելու պատճառը եղել է այն, որ նա դատի է տվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

Էլշան Ալիսովի հայրը Ադրբեջանի հերոս է, և Ալիսովը Ադրբեջանի օրենսդրության «զոհվածների ընտանիքների վերաբերյալ» օրենքի լիարժեք չգործելու պատճառով դատարանում հայց է ներկայացրել նախագահ Իլհամ Ալիևի դեմ:

Սոցկայքերում հայտնված պնդումների համաձայն` չնայած որ ԴԺՃԿ-ն ներկայանում է որպես ընդդիմադիր կուսակցություն, Ալիսովի այս քայլը մեծ մտահոգություն է առաջացրել կուսակցության ղեկավարության շրջանում, և նրանք կրելով իշխանական շրջանակների ազդեցությունը, Ալիսովին հեռացրել են կուսակցության շարքերից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում