Միջազգային

Քիմիական հարձակումից հետո Թրամփը դիտարկում է Սիրիայի դեմ ռազմական գործողությունների հնարավորությունը

1 րոպեի ընթերցում

Քիմիական հարձակումից հետո Թրամփը դիտարկում է Սիրիայի դեմ ռազմական գործողությունների հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի անդամներին հայտարարել է, որ Իդլիբում քիմիական հարձակումից հետո դիտարկում է Սիրիայի դեմ ռազմական գործողություններ: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է CNN հեռուստաընկերությունը` վկայակոչելով իր աղբյուրը:

Վերջինի տեղեկություններով` նախագահն այդ մասին տեղեկացրել է Կոնգրեսի մի քանի անդամների: Նրա խոսքով` Թրամփն ընդունում է իրավիճակի ողջ լրջությունը, ինչի հետ կապված դիտարկում է ռազմական գործողություն` որպես վրեժխնդրություն վերջինիս քիմիական հարձակման համար:

Աղբյուրն ընդգծել է, որ վերջնական որոշում դեռևս չի ընդունվել, և հնարավոր գործողությունները դեռևս քննարկվում են ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ղեկավար Ջեյմս Մետիսի հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում