Արցախ

Արամ Ա-ն ընդունել է Միջին Արեւելքի քրիստոնեության զորակցության ֆրանսիական կազմակերպության ներկայացուցիչներին

1 րոպեի ընթերցում

Արամ Ա-ն ընդունել է Միջին Արեւելքի քրիստոնեության զորակցության ֆրանսիական կազմակերպության ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունել է Միջին Արեւելքի քրիստոնեության զորակցության ֆրանսիական կազմակերպությունը ներկայացնող պատվիրակությունը, որում ընդգրկված են Լիբանանի, Սիրիայի եւ Իրաքի գրասենյակների ներկայացուցիչները: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրեցին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամլո դիվանից:

Վեհափառ Հայրապետը ընդհանուր առմամբ ներկայացրել է Միջին Արեւելքում քրիստոնեության առջեւ ծառացած ներկայիս մարտահրավերները՝ շեշտելով քրիստոնեություն-իսլամ համակեցության կարեւորությունը: Վեհափառ Հայրապետը նաեւ անդրադարձել է ընդհանուր կրոնների ու մշակույթների փոխհարաբերություններին: Նա ընդգծել է հայերի եւ ֆրանսիացիների դարավոր գործակցությանը եւ Ցեղասպանության գծով Ֆրանսիայի որդեգրած դրական մոտեցումը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում