Արցախ

Արամ Ա-ի հետ քննարկվել են Հայոց Ցեղասպանութեան 102-րդ տարելիցի ոգեկոչման նախապատրաստական աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Արամ Ա-ի հետ քննարկվել  են Հայոց Ցեղասպանութեան 102-րդ տարելիցի ոգեկոչման նախապատրաստական աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ քաղաքական ավանդակ երեք կուսակցությունները՝ ՍԴՀԿ-ի, ՌԱԿ-ի եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչներից բաղկացած պատովիրակությունն, այցելել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին եւ նրա հետ քննարկել Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցի ոգեկոչման նախապատրաստական աշխատանքները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսարանի մամլո դիվանից:

Պատվիրակությունը Վեհափառ Հայրապետին ներկայացրել է ապրիլի 24-ին կայանալիք կենտրոնական, միջկուսակցական նախաձեռնությունները։ Նշվել է, որ այդ նախաձեռնությունները պետք է ունենան համահայկական ու համալիբանանյան բնույթ։

Հանդիպումն առիթ էր Նորին Սրբության հետ խորհրդակցելու հայությանն ու հայկական պահանջատիրությանը հուզող անմիջական հարցերի շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում