Սերժ Թանկյանը և Արսինե Խանջյանը ՀՀ քաղաքացիներին կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններին և տեր կանգնել իրենց քվեին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ազգային ժողովի առաջիկա ընտրությունները դիտարկելու համար Սփյուռքից Հայաստան ժամանած հայտնի հայերը քաղաքացիներին կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններին և տեր կանգնել իրենց քվեին: Մարտի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ամերիկահայ հայտնի ռոք երգիչ, System of a Down աշխարհահռչակ ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն ընդգծեց, որ մեծ պատիվ է իր համար լինել Հայաստանում և դիտորդական առաքելություն իրականացնելու ճանապարհով մասնակցել ընտրություններին: «Մեր նպատակն առաջին հերթին հայ ժողովրդին ոգեշնչելն է, որպեսզի գնան և քվեարկեն: Ընտրություններին չմասնակցելը ես ճիշտ տարբերակ չեմ համարում: Ես հավատում եմ, որ ժողովուրդն է ուժը և ժողովուրդն է տերն այս ամենի: Ում օգտին էլ որ դուք քվեարկեք, մենք մինչև վերջ ձեր կողքին ենք լինելու: Անպայման մասնակցեք ընտրություններին, տվեք ձեր ձայնն այն կուսակցությանը, այն դաշինքին, որի գաղափարները ձեզ հոգեհարազատ են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Թանկյանը:

Սերժ Թանկյանը հավելեց, որ իրենք Հայաստանում ընտրությունները դիտարկելու քայլով որևէ շահ չեն հետապնդում, անկուսակցական են և անկողմնապահ: «Մեզ համար կարևոր է հայ ժողովրդի կամքը, մեզ համար կարևոր է, որպեսզի մարդիկ այդ օրը գնան և արտահայտեն իրենց կամքը»,- ընդգծեց նա:

Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանն էլ ՀՀ քաղաքացիներին կոչ արեց գիտակցել, որ իրենց ձայնը կարող է լինել փոփոխության ձայն: «Մի մտածեք, որ ձեր ձայնն անիմաստ է: Անպայման մտածեք, որ ձեր ձայնը իմաստ ունի: Շատ կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր ոք հասկանա, որ իր մասնակցությունն ընտրություններին շատ կարևոր է»,- նշեց Խանջյանը:

Նա հերքեց խոսակցությունները, թե իրենք սատարում են կոնկրետ քաղաքական ուժի: Նա հավաստիացրեց, որ որևէ մեկը չի կարող ապացուցել, որ իրենք որևէ կուսակցության են սատարում կամ աշխատում են որևէ քաղաքական ուժի հետ: Արսինե Խանջյանը լրագրողներին ևս կոչ արեց չհավատալ նման լուրերին և ժամանակ չտրամադրել դրանց, քանի որ չեն կարողանալու գտնել ապացույցներ մի բանի մասին, որը գոյություն չունի:

Հայերեն English Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել