Սպորտ

Գոհ եմ արդյունքներից և նման շատ մեդալներ չէի սպասում. Հակոբ Սերոբյան

2 րոպեի ընթերցում

Գոհ եմ արդյունքներից և նման շատ մեդալներ չէի սպասում. Հակոբ Սերոբյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի խոսքով՝ ինքն այսքան մեդալ աշխարհի գավաթի խաղարկությունից չէր սպասում:

«Աշխարհի գավաթի խաղարկությունում գրանցած արդյունքը սպասվածից լավ էր: Տղաներն իմ ուզած մարզավիճակում չէին: Արթուր Թովմասյանն արեց իր լավագույնը, եթե այսպես հանդես գա նաև Եվրոպայի առաջնությունում, ապա եզրափակիչ դուրս կգա: Նորմալ արդյունք էինք սպասում նաև Հարություն Մերդինյանից: Սակայն նախադաստակի վնասվածքը զգացնել տվեց: Արթուր Դավթյանը մասնակցեց բազմամարտին, քանի որ նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը: Վահագն Դավթյանի վարժությունն ամենաբարդերից է: Սակայն սխալներ արեց, և ցածր ստացավ: Նա արժանի էր մեդալի: Ընդհանուր առմամբ, գոհ եմ արդյունքներից և նման շատ մեդալներ չէի սպասում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հանդիպման ժամանակ ասաց Սերոբյանը:

Խոսելով թերությունների մասին` Սերոբյանը փաստեց, որ տղաների մոտ փոքր մասնագիտական թերություններ կան: «Նպատակ ունենք հաջորդ տարվա Եվրոպայի առաջնությանն արդեն թիմով մասնակցել»,-ասաց մարզիչը:

Դոհայում հայ մարմնամարզիկները նվաճեցին մեկական ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալ: Հայաստանը ներկայացրեցին 4 մարմնամարզիկ` Արթուր Թովմասյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը եւ Հարություն Մերդինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում