Երվանդ Քոչարի հեղինակած «Ձոն միաբանության» բրոնզաձույլ արձանը կտեղափոխվի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երվանդ Քոչարի 1956 թվականի «Ձոն միաբանության» բրոնզաձույլ արձանը նախկին Գրապալատին հարող շենքերի հետնաբակից կտեղափոխվի Գևորգ Քոչար փողոց՝ Դրամատիկական թատրոնին հարող պուրակ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Հայաստանի մշակույթի նախարարության հուշարձանների վերականգնման կենտրոնի տնօրեն Գագիկ Եգանյանը տեղեկացրել է, որ Քոչարի՝ «ծուղակում» հայտնված ստեղծագործությունն առաջիկայում կտեղադրվի բաց տարածքում, գեղեցիկ միջավայրում, որտեղ այցելուները հնարավորություն կունենան գնահատելու արձանի գեղագիտական արժեքը:

«Ժամանակին արձանը տեղադրվել է Իսահակյան 28 հասցեում գտնվող շենքի հետնամասում: Շենքը ռուսական П տառի տեսքն ուներ, հետագայում նրա բաց հատվածը ևս փակվեց, ու Քոչարի ստեղծագործությունը հայտնվեց փակ տարածքում՝ զրկվելով նախկինում ունեցած իր գրավչությունից: Արձանը գրեթե անտեսանելի էր դարձել ոչ միայն այցելուների, այլև տարածքում ապրող բնակիչների համար: Սա՛ էր պատճառը, որ Մշակույթի նախարարությունը՝ Երևանի քաղաքապետարանի համաձայնությամբ, որոշեց տեղափոխել արձանը»,- ասել է նա:

Գագիկ Եգանյանն ավելացրել է, որ արձանը տեղադրելուց առաջ հիմքի ամրապնդման աշխատանքն է արվում: Բետոնե վնասված պատվանդանի փոխարեն Քոչարի ստեղծագործությունը կունենա բազալտե նոր պատվանդան: Իսկ արձանն այս պահին գտնվում է վերականգնման արհեստանոցում, որտեղ կարգի են բերում վնասված հատվածները: Ըստ Գագիկ Եգանյանի, դրանք բավական շատ են:

Երվանդ Քոչարի «Ձոն միաբանության» բրոնզաձույլ արձանը հուշարձանների պետական ցանկում գրանցված է «Բանվոր և կոլտնտեսական» անունով:

Քոչարի ժառանգները, Եգանյանի փոխանցմամբ, ոչ միայն չեն առարկում, այլև ողջունում են արձանի տեղափոխումը։

Հայերեն

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին