Ուիլ Սմիթն Աֆրիկայում թռել Է 100-մետրանոց ջրվեժից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասան Ուիլ Սմիթը բանջի-ջամփինգով Է զբաղվել Վիկտորիայի ջրվեժում, որը գտնվում Է Աֆրիկայում՝ Զամբիայի եւ Զիմբաբվեի սահմանին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է TMZ հրատարակությունը:
Դերասանի ոտքերին ամրացրել են երկար Էլաստիկ ճոպանը, ինչից հետո նա թռել Է կամրջից՝ ոչ մեծ խցիկը ձեռքին: «Դա ցնցող կադր կլինի»,- ասել Է Սմիթը՝ գլխիվայր ճոճվելով ճոպանով: Նա հավելել Է, որ 20 տարի երազում Էր այս թռիչքի մասին:
Վիկտորիան միակ ջրվեժն Է աշխարհում, որի բարձրությունը գերազանցում Է 100 մետրը, իսկ լայնությունը՝ մեկ կիլոմետրը: Այն համարվում Է Աֆրիկայի գլխավոր տեսարժան վայրերից մեկը:
Կարդացեք հոդվածը` Русский