Պակաս տեղեր կան, որոնք պետք է լրացնենք. Հակոբ Սերոբյան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը գոհ է Հայաստանի առաջնության արդյունքներից:
«Ընդհանուր առմամբ ես գոհ եմ առաջնության արդյունքներից: Պակաս տեղեր կան, որոնք պետք է լրացնենք: Գոհ եմ Վահագն Դավթյանից, Հարություն Մերդինյանից: Հարութն իսկապես պրոֆեսիոնալ է: Գոհ եմ նաև երիտասարդներից: Վերջին 10 տարիների ընթացքում Շահինյանի անվան մարզադպրոցից մասնակից ունենք: Էրիկ Բաղդասարյանը բավականին լավ արդյունքներ է ցույց տալիս»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կարևորեց Սերոբյանը:
Վերջինիս խոսքով` Օլիմպիական խաղերից հետո փոխվել է կանոնադրությունը և մարզիկների ծրագրերում փոփոխություններ են լինելու: «Ամենաբարդը Արթուր Դավթյանի գործն է: Իր երկու ցատկը, որն առաջ կատարում էր, հիմա չի կարող կատարել: Ավելի բարդ տարրի ենք անցել»,-ասաց Սերոբյանը:
Հավաքական թիմը մարտի 9-ին մեկնի Դոհա: