Սերժ Սարգսյանն այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման 25-ամյակի կապակցությամբ այցելել է հիմնադրամի գրասենյակ: Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել հիմնադրամում, ծանոթացել ստորաբաժանումների գործունեության պայմաններին, նրանց կողմից իրականացվող աշխատանքներին, զրուցել աշխատակիցների հետ: Հանրապետության Նախագահն այնուհետև հանդիպում է ունեցել հիմնադրամի ղեկավար կազմի հետ: Նախագահը շնորհավորել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության 25-ամյակի կապակցությամբ, անդրադարձել ստեղծումից ի վեր մեր պետության և ժողովրդի հետ հիմնադրամի անցած մարտահրավերներով լի ճանապարհին և առաքելությանը, այն է՝ օգնել Հայաստանին և Արցախին հաղթահարելու խնդիրները, դժվարությունները, կանգնել հայ մարդու կողքին: «Այս տարիների ընթացքում հիմնադրամը կարողացել է իր գործունեությամբ նախ լուծել խնդիրներ՝ սկսած մեր ավերված գյուղերի վերականգնումից մինչև երկրաշարժի հետևանքների վերացում, մեր երկու հայկական պետությունների միջև ճանապարհների, դպրոցների, մանկապարտեզների կառուցում»,-ասել է Նախագահը` ընդգծելով, որ համայն հայության համախմբված ջանքերով, ինչպես նաև անհատ բարերարների օժանդակությամբ այս տարիների ընթացքում հիմնադրամը հավատարիմ է եղել իր առաքելությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահն առանձնահատուկ կարևորել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի աշխատանքը, որը, նրա խոսքով, Հայաստանի և Արցախի ղեկավարությանը, հայ եկեղեցիների առաջնորդներին, հայկական հիմնական բարեգործական հաստատություններին և տեղական կառույցների ներկայացուցիչներին միավորող մի յուրահատուկ մեխանիզմ է, որը որոշում է հիմնադրամի գործունեության ուղղությունները և հետևողական լինում հաստատված բոլոր ծրագրերի իրականացմանը:

«Գնահատելի է, որ հիմնադրամը մշտապես աշխատել է թափանցիկ, և ամեն նիստի ժամանակ հատուկ ստեղծված հաշվեքննիչ հանձնաժողովը մշտապես գնահատել է հիմնադրամի գործունեությունը:

Անշուշտ, հիմնադրամի շարժիչ ուժը մեր տեղական կառույցներն են, մարդիկ, ովքեր ուղղակի սեփական ժամանակի, հնարավորությունների օգտագործմամբ կարողացել են և այսօր էլ կարողանում են ստեղծել այն հիմքը, որը հնարավորություն է տալիս հիմնադրամին գործունեություն իրականացնել: Կարծում եմ՝ առաջին հերթին հենց նրանց շնորհիվ է, որ հիմնադրամը վստահություն է ձեռք բերել: Թերևս, քիչ հիմնադրամներ կան, որոնք ունեն այդքան նվիրատուներ՝ 700 հազար նվիրատու, իսկ դա նշանակում է 700 հազար մարդու վստահություն:

Ես խորապես համոզված եմ, որ հիմնադրամը պետք է շարունակի իր գործունեությունը՝ լինելով համահայկական մեր կարևորագույն կառույցներից մեկը: Մենք՝ որպես պետություն, որքան էլ արդեն ճանապարհ անցած լինենք, միևնույն է, դեռևս շատ մարտահրավերներ ունենք: Կան մարտահրավերներ, որոնց դիմակայել կարելի է միայն «Հայաստան» համահայկական հիմնադրամի ակտիվ գործունեությամբ:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ և շնորհակալություն եմ հայտնում ձեզ ձեր աշխատանքի համար: Իրոք, ուրախալի է, որ հիմնադրամում կան մարդիկ՝ և՛ նվիրատուներ, և՛ տեղական կառույցի ներկայացուցիչներ, և՛ հենց հոգաբարձուների խորհրդի անդամներ, որոնք ի սկզբանե եղել են և հիմա էլ մնում են հիմնադրամի հավատարիմ բարեկամը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայերեն English Русский

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը