Սպորտ

Արդեն լավ մրցակցություն ունենք մարմնամարզության առաջնությունում. Հակոբ Սերոբյան

1 րոպեի ընթերցում

Արդեն լավ մրցակցություն ունենք մարմնամարզության առաջնությունում. Հակոբ Սերոբյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի խոսքով՝ մարմնամարզության հանրապետական առաջնությունում նախատեսվածից շատ մասնակից կա:

«Այս տարի մասնակիցների քանակը նախատեսվածից շատ է: Մեծահասակները շատ են, և թույլ ենք տալիս երիտասարդներին ևս մասնակցել: Մեր խնդիրը պատանեկան օլիմպիական խաղերին մասնակցելն է: Արդեն լավ մրցակցություն ունենք Հայաստանի առաջնությունում: Մենք էլ այս տարի պահանջ ունենք մասնակիցներից` այն, որ վարժություններ անեն երեք գործիքի վրա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Սերոբյանը:

Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցում մեկնարկել է Հայաստանի մարմնամարզության առաջնությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում