Հայաստան տեղափոխված Շահին Միրզոեւը վստահ է՝ Ադրբեջան վերադառնալն իր համար մահ է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընտանիքի հետ Ադրբեջանից Հայաստան տեղափոխված և ժամանակավոր ապաստան հայցած Թալիշական մշակույթի խորհրդի անդամ, թալիշական ազատագրական շարժման մասնակից, «Թալիշի Սադո» թերթի թղթակից Շահին Միրզոևը նույնպես մասնակցում էր «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» փորձագիտական աշխատաժողովին, որը համախմբել էր մի շարք փորձագետների, քաղաքական գործիչների: Նա աշխատաժողովի ընթացքում ելույթ ունեցավ՝ նշելով, որ Ադրբեջանում գտնվելը իր եւ իր ընտանիքի համար ռիսկային էր: «Ես Ադրբեջանում մահվան ճիրաններից եմ փախել: Նորից այնտեղ վերադառնալն ինձ համար մահ է: Իսկ Հայաստան գալու առումով ես չեմ սխալվել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Շահին Միրզոեւի խոսքով՝ Թալիշստանն այսօր ունի նույն ճակատագիրը, որի մասին հիմա խոսվում է Ղարաբաղի դեպքում: «Կարելի է ասել՝ այն շրջափակման մեջ է: Թալիշներն այսօր Ադրբեջանում մուտք չունեն որևէ հեռուստատեսության կամ ռադիոյի եթեր, չեն կարողանում բարձրացնել իրենց հուզող հարցերը։ Ադրբեջանում սեփական լեզվով ռադիո, հեռուստատեսություն դասագրքեր պահանջելը նշանակում է դառնալ անջատողական ու ազգի թշնամի: Նրանք էլ, ովքեր մի փոքր խոսում են իրենց՝ թալիշցի լինելու մասին, բանտարկվում են կամ սպանվում: Ադրբեջանից Ռուսաստան է փախել ավելի քան 300 հազար թալիշ, քանի որ նրանց հետապնդում են: Ավելի քան 2 միլիոն թալիշներ են բնակվում Ադրբեջանում, ինչպե՞ս կարելի է նրանց ոչնչացնել, եւ աշխարհն ուղղակի կողքից հետեւի»,-շեշտեց նա:

ՀՀ ԱԳՆ-ն փետրվարի 11-ին հայտարարել է, որ Հայաստանի իշխանություններին է դիմել Շահին Միրզոևը՝ խնդրելով իրեն տրամադրել ժամանակավոր ապաստան, քանի որ հանդիսանալով Թալիշական մշակույթի խորհրդի անդամ, Թալիշական ազատագրական շարժման մասնակից, «Թոլիշի Սադո» թերթի թղթակից՝ ստիպված է եղել փախչել Ադրբեջանից՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնաճնշումների ու նրանց իրավունքների կոպտագույն ոտնահարումների պատճառով, և ընտանիքով ժամանել Հայաստան։ Հայաստանի իշխանությունները դրական են արձագանքել Շահին Միրզոևի խնդրանքին։

Հայերեն العربية English Русский

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ