Զբոսաշրջության խենթ սիրահարների կայքն առանձնացրել է 15 քայլ, որ պետք է անպայման անել Երևանում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մայրաքաղաք Երևանի գեղատեսիլ վայրերն է առանձնացրել Thecrazytourist.com տուրիստական կայքը: Հոդվածը պատմում է, որ Երևանը շարունակաբար բնակեցված աշխարհի ամենահին քաղաքներից է և հիմնվել է դեռևս մ.թ.ա. 8-րդ դարում, երբ կառուցվել է Էրեբունի ամրոցը: «Երևանը հաճախ կոչում են վարդագույն քաղաք՝ կենտրոնում կառուցված շենքերի մեծամասնության գույնի պատճառով: Քաղաքի կենտրոնը մեծ առաջընթաց է ապրել վերջին տասնամյակներում և լի է խանութներով, հյուրանոցներով ու սրճարաններով: Այստեղի բազմաթիվ տեսարժան վայրերի, ակտիվ գիշերային կյանքի, թանգարանների և գեղեցիկ զբոսայգիների առկայության շնորհիվ զբոսաշրջիկները ավելի ու ավելի հաճախ են ընտրում հենց Երևանը իրենց հանգիստը վայելելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է Thecrazytourist.com-ի հոդվածում:

Կայքն անդրադարձ է կատարել քաղաքի պատմությանը և առանձնացրել է 15 քայլ, որ պետք է անպայման անել Երևանում:

Զբոսնել քաղաքում, քանի որ դա լավագույն ձևն է ծանոթանալու Երևանի մշակույթին, ճարտարապետությանը և խոհանոցին:

Հիանալ Կասկադի բարձունքից բացվող գեղեցիկ տեսարանով:

Շոփինգ անել Հյուսիսային պողոտայում, որը Երևանի սակավաթիվ նոր փողոցներից է:

Գնալ պիկնիկի Երևանի բազմաթիվ զբոսայգիներից մեկը:

Եթե Երևան եք այցելել ամռանը, ապա կարող եք այցելել Ջրաշխարհ:

Դե իսկ եթե ձմռանը, ապա կարող եք չմուշկներով սահել սահադաշտում:

Մոլորվել քաղաքի ամենահին մասերից մեկի՝ Կոնդի նրբանցքներում:

Այցելել 400 հազար ցուցանմուշ ունեցող Հայաստանի պատմության թանգարան:

Հանգստյան օրերին այցելել Վերնիսաժ՝ ծանոթանալու ազգային ավանդական արվեստին, ձեռք բերել ազգային զարդեր, երաժշտական գործիքներ, ձեռագործ կարպետներ, նկարներ և այլ իրեր:

Երեկոն անցկացնել դեռևս 1950-ականներին կառուցված Հանրապետության հրապարակում, որտեղ ձեզ կշրջապատեն Կառավարության, Ազգային պատկերասրահի և Մարիոթ հյուրանոցի շքեղ շենքերը: Սակայն Հանրապետության հրապարակի իսկական զարդը պարող շատրվաններն են:

Կոնյակ խմել Արարատ կոնյակի գործարանում, որտեղ, բացի կոնյակ հյուրասիրելուց, նաև կպատմեն ընկերության պատմության մասին, որը հիմնվել է դեռևս 1887-ին: Արարատ կոնյակի գործարանում կարող եք ծանոթանալ որոշ տեխնոլոգիական մանրամասնությունների, որոնց օգնությամբ ստացվում է այս հրաշալի խմիչքը, որն այդքան գնահատել են Ուինսթոն Չերչիլը, Ֆրենկ Սինատրան և Ագաթա Քրիստին:

Համտեսել հայկական խոհանոցի ուտեստները, որոնք նշանակալիորեն տարբերվում են մնացած կովկասյան խոհանոցներից:

Վերադառնալ միջնադարյան ժամանակաշրջան՝ այցելելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մասճանաչված Գեղարդի վանք, որը Երևանում չէ, սակայն Երևան այցելող զբոսաշրջիկների մեծ մասը մեկ օր տրամադրում է դրան:

Ունկնդրել երաժշտություն՝ լինի ազգային, դասական թե պարային: Օպերայում, տարբեր համերգային դահլիճներում, սրճարաններում և գիշերային ակումբներում դուք կարող եք գտնել ձեր նախընտրած ոճը:

Գնալ մարզադաշտ ֆուտբոլ նայելու: Երևանում կա 2 ստադիոն, իսկ Հայաստանի ներքին առաջնությունում խաղում են 5 թիմեր: Ֆուտբոլի սիրահարները կարող են հեշտությամբ տոմսեր գտնել նույնիսկ խաղի սկսվելուց րոպեներ առաջ:

Հայերեն English

Սիրիան երկարաձգել է օդային տարածքի սահմանափակումները

Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին

«Ուժեղ Հայաստան» դաշինքը խոստանում է հանդես գալ խորքային հայտարարությամբ բոլոր հաշվարկների ավարտից հետո

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) դիտորդական առաքելության մամուլի ասուլիսը

ՆԱՏՕ-ն մեկնարկել է Ramstein Flag 2026 ռազմաօդային զորավարժությունները

Ձերբակալվել է ՌԴ-ից ՀՀ ժամանած անձը, որը հայտնել էր քվեարկությունից հետո երկիրը շուտափույթ լքելու մտադրության մասին

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

ԿԸՀ նախագահը վստահեցնում է՝ ընտրությունների արդյունքների վրա ազդող խախտումներ չեն եղել

Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել

«TRIPP» նախագծի և ԱԲ ծրագրերի իրականացմամբ կկարողանանք ապահովել տարեկան առնվազն 6 տոկոս տնտեսական աճ․ վարչապետ