Միջազգային

Լուկաշենկոն Բելառուսում ՌԴ ռազմական ավիաբազա ստեղծելու անհրաժեշտություն չի տեսնում

1 րոպեի ընթերցում

Լուկաշենկոն Բելառուսում ՌԴ ռազմական ավիաբազա ստեղծելու անհրաժեշտություն չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսը նպատակահարմար չի համարում ՌԴ ռազմաբազա ստեղծել Բոբրույսկում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել Է հասարակայնության ներկայացուցիչների եւ լրագրողների հետ փետրվարի 3-ին Մինսկում կայացած հանդիպմանը:

«Ռազմական տեսակետից ինչի՞ համար Է այդ բազան: Այն այստեղ հարկավոր չԷ: Այդ ռազմակայանը եւ ինքնաթիռները, որոնք նրանք (Ռուսաստանը) ցանկանում են այստեղ տեղակայել, դա ցուցադրական բան Է»,-ասել Է նա:

Լուկաշենկոն ընդգծել Է, որ նպատակահարմար Է համարում ավիաբազայի փոխարեն Ռուսաստանի կողմից ռազմական ինքնաթիռների հանձնումը Բելառուսին: «Մենք հիանալի օդաչուներ ունենք, մենք հիանալի դպրոց ունենք: Դուք գիտեք, որ մենք վատ չենք կռվում ռազմական ինքնաթիռներով: Դուք մեզ տվեք 20 ինքնաթիռ. չԷ որ մենք միասնական խմբավորում ենք»,-նշել Է Բելառուսի նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում