Արցախ

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Գերմանիայի դեսպանին

1 րոպեի ընթերցում

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Գերմանիայի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը Անթիլիասի իր նստավայրում ընդունել է Լիբանանում Գերմանիայի դեսպան Մարտին Հութին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Կիլիկիո կաթողիկոսության մամուլի դիվանից:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքի և մասնավորապես Լիբանանի իրադրությունը: Դեսպանը հետաքրքրվել է Դամասկոս և Հալեպ Նորին Սրբության կատարած այցերից:

Դեսպան Հութը Գերմանիայի արտգործնախարարի կողմից նամակ է հանձնել կաթողիկոսին, որով Արամ Ա վեհափառը հրավիրվել է մասնակցելու միջազգային համագումարի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում