Արցախ

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է լիբանանյան չորս պատվիրակությունների

2 րոպեի ընթերցում

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է  լիբանանյան չորս պատվիրակությունների

ԱՆԹԻԼԻԱՍ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը հունվարի 26-ին ընդունել է լիբանանյան չորս պատվիրակությունների։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության լրատվական գրասենյակի հաղորդագրության մեջ նշված է. «Այս առաւօտ, 26 Յունուար 2017-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը պաշտօնական այցելուներու շարքին յաջորդաբար ընդունեց.-

* Լիբանանեան բանակի ընդհանուր հրամանատարը ներկայացնող պատուիրակութիւն մը՝ բաղկացած երկու ժեներալներէ եւ մէկ գնդապետէ, որոնք եկած էին իրենց բարեմաղթութիւնները ներկայացնելու Վեհափառ Հայրապետին։ Հանդիպումը կեդրոնացաւ առաւելաբար Լիբանանի ներքին ապահովութեան առնչուած հարցերու շուրջ։

* Ժպէյլի քաղաքապետը, որ եկած էր խորհրդակցելու Նորին Սրբութեան հետ Թռչնոց Բոյնի առնչուած կարգ մը ծրագիրներու եւ աշխատանքներու մասին։

* Լիբանանի Երկխօսութեան Յանձնախումբի ատենապետն ու ընդհանուր քարտուղարը՝ Հարէս Շէխապն ու Տոքթ. Մուհամմատ Սամմաքը, որոնք եկած էին Վեհափառ Հայրապետին փոխանձելու համագումարի հրաւէր մը՝ Շէյխ Էլ Ասխարի կողմէ։

* Շէյխ Ապպաս Նապուլսի՝ Կրօններու եւ Մշակոյթներու Երկխօսութեան Յանձնախումբի ատենապետ, որ եկած էր Հայոց Հայրապետին հետ խորհրդակցելու քրիստոնեայ-իսլամ երկխօսութեան առնչուած հարցերու մասին»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում