Միջազգային

Վրաստանը եւ Ուկրաինան տեղ չունեն ԵՄ-ում եւ ՆԱՏՕ-ում. Ֆիյոն

1 րոպեի ընթերցում

Վրաստանը եւ Ուկրաինան տեղ չունեն ԵՄ-ում եւ ՆԱՏՕ-ում. Ֆիյոն

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախկին վարչապետ, հանրապետականներից երկրի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը հայտարարել Է, որ Վրաստանը եւ Ուկրաինան տեղ չունեն Եվրամիությունում եւ ՆԱՏՕ-ում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա ասել Է «Լե Մոնդ» հրատարակությանը տված հարցազրրույցում:

«Պարզապես հարկավոր Է ընդունել, որ Վրաստանը եւ Ուկրաինան կոչված չեն անդամակցելու ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին»,-ընդգծել Է նա:

Նա նաեւ «անպատասխանատու» Է համարել քաղաքական այն գործիչների հայտարարությունները, որոնք կոչ են անում՝ Կիեւին եւ Թբիլիսիին անդամակցություն տրամադրել Հյուսիսատլանտյան դաշինքում եւ Եվրամիությունում:

Ֆրանսիայի նախագահի ընտրությունները կանցկացվեն երկու փուլով՝ 2017 թվականի ապրիլին եւ մայիսին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում