Արցախ

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Ավստրալիայի եկեղեցիների նախագահին

1 րոպեի ընթերցում

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Ավստրալիայի եկեղեցիների նախագահին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետն ընդունել է Ավստրալիայից Լիբանան ժամանած եկեղեցական պատվիրակությանը` Ավստրալիայի միավորված եկեղեցու նախագահ վերապատվելի Սյուարտ Մաքմիլլանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել քրիստոնեական աշխարհին հուզող հարցերին եւ մարտահրավերներին:

Վեհափառ Հայրապետը հետաքրքրվել է Միջին Արեւելքում քրիստոնեության ներկա իրավիճակից` կարեւորելով հատկապես քրիստոնյա եկեղեցիների միջեւ համագործակցությունն ամրապնդելու եւ Արեւմտյան եկեղեցիների հետ հարաբերությունները սերտացնելու եւ նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը:

Նորին Սրբությունը շեշտել է նաեւ Ավստրալիայի եւ Միջին Արեւելքի եկեղեցական խորհուրդների միջեւ փոխադարձ այցելությունների եւ համագործակցության հրամայականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում