Թուրք ուսումնասիրողներին հետաքրքրում են Հայաստանի ազգային արխիվի փաստաթղթերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային արխիվում պահվող փաստաթղթերը հետաքրքրում են օտարերկրացի ուսումնասիրողներին: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը նշեց, որ տարեկան 10-15 օտարերկրյա ուսումնասիրող են ունենում:

«Տարբեր երկրներից գալիս են գերմանացի, անգլիացի, ֆրանսիացի, ռուս, իտալացի ուսումնասիրողներ: Սկզբում օտարերկրացի ուսումնասիրողները հետաքրքրված էին Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթերով, սակայն վերջին երկու տարիներին նկատվում է, որ հետաքրքրված են Հայաստանի խորհրդային շրջանի մասին պատմող փաստաթղթերով: Ցանկանում են տեսնել, թե մոսկովյան իրադարձություններն ու զարգացումներն ինչպես են ազդել ծայրամասային հանրապետության` Հայաստանի, վրա»,-ասաց Ամատունի Վիրաբյանը:

Ազգային արխիվի տնօրենը նշեց, որ իրենց մոտ պահվող փաստաթղթերով հետաքրքրված են նաև թուրքերը: Նրա տեղեկացմամբ, տարեկան մեկ, երկու թուրք ուսումնասիրող են ունենում: Նրանց հետաքրքրում են Հայոց ցեղասպանության մասին պատմող փաստաթղթերը: Դրանից բացի, ուշադրության կենտրոնում են պահում Էրզրումի, Կարինի, Սեբաստիայի մասին փաստաթղթերը: Ազգային արխիվի տնօրենը նկատեց, որ թուրք ուսումնասիրողները շատ են հետաքրքրվում Կարսով:

Հայերեն العربية English Русский

ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը

Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը

Իշխան Զաքարյանը Հայաստանի Հանրապետությանը կվերադարձնի շուրջ 305 միլիոն դրամ

Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ

Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը

Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը

Հունիսի 29-ի միջոցառումների անոնս

Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը