Պաշտոնական

Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի շախմատի ակադեմիայում և շախմատի տանը հետևել է խաղերի ընթացքին

2 րոպեի ընթերցում

Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի շախմատի ակադեմիայում և շախմատի տանը հետևել է խաղերի ընթացքին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀայաստանիՀանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 15-ին այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա, հետևել հունվարի 8-ից մեկնարկած` Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված 7-րդ հուշամրցաշարի ընթացքին, որը կեզրափակվի հունվարի 16-ին:

Շվեյցարական մրցաշարին մասնակցում է 760 շախմատիստ Հայաստանից, Արցախից, Շվեդիայից և Վրաստանից:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,Սերժ Սարգսյանն այնուհետև այցելել է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն, որտեղ հունվարի 11-ից անցկացվում են Հայաստանի տղամարդկանց 77-րդ և կանանց 72-րդ առաջնությունները: Մրցաշարերն անցկացվում են շրջանային մրցակարգով: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում է 10 շախմատիստ, այդ թվում` 7 գրոսմայստեր և 3 միջազգային վարպետ: Մասնակիցների թվում են շախմատի կրկնակի Օլիմպիական չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը, աշխարհի թիմային չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայաստանի գործող չեմպիոն Զավեն Անդրիասյանը, մինչև 18 տարեկանների աշխարհի չեմպիոն Մանուէլ Պետրոսյանն ու մինչև 16 տարեկանների աշխարհի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը: Կանանց մրցաշարին մասնակցում է 10 շախմատիստուհի, այդ թվում` 3 միջազգային վարպետ: Մրցաշարերի հաղթողները կընդգրկվեն ազգային հավաքականների կազմերում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում