Արցախ

Իրանի հայ գործարարների միությունը հյուրընկալել են Արամ Ա կաթողիկոսին

1 րոպեի ընթերցում

Իրանի հայ գործարարների միությունը հյուրընկալել են Արամ Ա կաթողիկոսին

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հայ գործարարների միության անդամները դեկտեմբերի 19-ին հյուրընկալել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից:

Ողջույնի խոսքով է հանդես եկել միության նախագահ Հակոբ Հակոբյանը, ով մեծապես գնահատել է ազգային և հոգևոր ոլորտներում 20 տարիների ընթացքում Վեհափառ Հայրապետի ունեցած մեծ վաստակը: Այնուհետև ելույթ է ունեցել իրանահայ «Ալիք» օրաթերթի տնօրեն Արա Շահնազարյանը:

Հանդիպման փակումը կատարել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը: Նա բարձր է գնահատել Իրանի հայ գործարարների միության ներդրումն իրանահայ մշակութային, կրոնական և ազգային բնագավառներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում