Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն այցելել է Իրանում ՀՀ դեսպանություն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջին վեհափառը դեկտեմբերի 15-ին այցելել է Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպանություն։ Նրան ուղեկցել են Իրանի հայոց հոգևոր թեմերի առաջնորդներն ու իրանահայ համայնքի ներկայացուցիչները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Հանդիպման ընթացքում Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, ողջունելով վեհափառին, նրան ներկայացրեց հայ-իրանական հարաբերությունների ներկա վիճակը, խոսեց միջպետական հարաբերություններում իրանահայ համայնքի կարևոր դերի և համահայկական նշանակություն ունեցող մի շարք խնդիրների մասին:

Կաթողիկոս Արամ Առաջինը, կիսվելով Թեհրան կատարած իր այցի տպավորություններով, կարևորեց Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդումը՝ դրանք համարելով հայապահպանության և ազգային վերելքի անհրաժեշտ նախապայման»:

Հայերեն English

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո