Արցախ

Արամ Ա կաթողիկոսը Իրանում բացել է քրստոնեա-իսլամ երկխոսության համագումարը

1 րոպեի ընթերցում

Արամ Ա կաթողիկոսը Իրանում բացել է քրստոնեա-իսլամ երկխոսության համագումարը

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը դեկտեմբերի 13-ին այցելել է Թեհրանի Սուրբ Սարգիս Մայր եկեղեցի, որտեղ «Կանոնական» աղոթք է իրականացվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամլո դիվանից, Նորին Սրբությանը դիմավորելու էին եկել տարբեր պատկան մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչներ, աշակերտներ, հավատացյալներ:

Արամ Ա կաթողիկոսը, իր պատգամն ուղղելով ներկաներին, խոսել է Իրանի զարգացման գործում իրանահայության ունեցած մեծ ներդրումի մասին` նշելով, որ երկու ազգերի մեջ գոյություն ունեցող «կրոնական, մշակութային և ժողովուրդների ներդաշնակ գոյությունը Իրանի Իսլամական Հանրապետության սահմաններից ներս պետք է օրինակ ծառայի նաև մյուսներին»:

Նույն օրը կաթողիկոսը կատարել է քրստոնեա-իսլամ երկխոսության 7-րդ համագումարի պաշտոնական բացումը: Համագումարը կրում է «տարածաշրջանում ծայրահեղականության և բռնության կանխարգելման գործում բարոյագիտության և բանականության դերը» խորագիրը:

Իր բացման խոսքում Վեհափառ Հայրապետը նշել է, որ կրոնների միջև երկխոսությունը կարևոր է համերաշխ և առողջ բարեկամություն ունենալու համար:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում