Արցախ

Արամ Ա կաթողիկոսը մեկնել է Թեհրան

1 րոպեի ընթերցում

Արամ Ա կաթողիկոսը մեկնել է Թեհրան

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը պաշտոնական այցով մեկնել է Իրան` Թեհրան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամլո դիվանից, շուրջ մեկ շաբաթ տևող այցի շրջանակում Վեհափառ Հայրապետը Թեհրանում նախագահելու է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության և Իրանի միջկրոնական և մշակութային միջազգային հարաբերությունների բաժնի համատեղ կազմակերպած կրոնական երկխոսությունը, որը վերաբերում է կրոնին ու բռնությանը:

Նախատեսված են հանդիպումներ համայնքային և պետական պատասխանատուների հետ:

Թեհրանից Արամ Ա կաթողիկոսը մեկնելու է Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ նախագահելու է եկեղեցական մի շարք արարողություններ:

Թեհրանից Արամ Ա կաթողիկոսը մեկնելու է Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ նախագահելու է եկեղեցական մի շարք արարողություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում