Արցախ

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Շվեյցարիայի Հին կաթոլիկ եկեղեցու պատվիրակությունը

1 րոպեի ընթերցում

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Շվեյցարիայի Հին կաթոլիկ եկեղեցու պատվիրակությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը Վեհարանի իր գրասենյակում ընդունել է Շվեյցարիայի Հին կաթոլիկ եկեղեցու պատվիրակությունը` Հերալդ եպիսկոպոս Ռեյնին և պրոֆեսոր Ուրս ֆոն Արքսին, ովքեր ժամանել են Շվեյցարիայից Նորին Սրբության հետ խորհրդակցությունները շարունակելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Մերձավոր Արևելքի իրադրությունն ու այդ տարածքում քրիստոնյա համայնքների դիմագրաված դժվարությունները, հայ-շվեցարական ժողովուրդների հարաբերությունները: Վեհափառ Հայրապետը ներկայացրել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պատմությունը, դերակատարությունը միջկրոնական ու միջեկեղեցական հարաբերություններում, ինչպես նաև հայկական Սփյուռքի գաղութներում: Անդրադարձ է կատարվել նաև Հայոց ցեղասպանությանը և այդ ողբերգության օրերին հայ որբերին հայտնաբերելու և մարդասիրական աշխատանքներ իրականացնելու գործում շվեյցարացի միսիոներների բերած նպաստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում