Քաղաքականություն

Հայաստանին ռուսական նոր ռազմակայաններ պետք չեն. Սերժ Սարգսյան

1 րոպեի ընթերցում

 Հայաստանին ռուսական նոր ռազմակայաններ պետք չեն. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանից բացի, Հայաստանում ռուսական նոր ռազմակայաններ ստեղծելու անհրաժեշտություն չկա։ Այս մասին ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը «Ռոսիա սեգոդնյա»-ին«Sputnik Արմենիա»-ի համար տվածհարցազրույցում։

«Կարծում եմ՝ անհրաժեշտություն չկա, որովհետև ռազմակայանն ունի բոլոր հնարավորությունները ներառելու պահանջված տարրերը։ Ուստի կարծում եմ, որ փոքր Հայաստանում մեկ ռազմակայանը բավարար է, պարզապես պետք է ռազմական հզորությամբ հագեցնել այն»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Գյումրի քաղաքի հյուսիսում տեղակայված է 102-րդ ռուսական ռազմակայանը, որը մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ ՀՕՊ միասնական համակարգի շրջանակում։ Հայաստանն ու ՌԴ-ն 2010 թվականի օգոստոսի 20-ին երկարացրել են կայանի տեղակայման պայմանագրի ժամկետը մինչև 2044 թվականը։ Նախատեսվում է նաև ընդլայնել ռազմակայանի աշխարհագրական և ռազմավարական պատասխանատվության ոլորտները։ Կայանը համալրված է Ս-300Վ, Բուկ-Մ1-2 ԶՀՀ-ով, ՄիԳ-29 կործանիչներով, Մի-8ՄՏ ռազմատրանսպորտային և Մի-24Պ ուղղաթիռներով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում