Արցախ

Վատիկանում կայացել է Ֆրանցիսկոս պապի և Արամ Ա. Կաթողիկոսի հանդիպումը

2 րոպեի ընթերցում

 Վատիկանում կայացել է Ֆրանցիսկոս պապի և Արամ Ա. Կաթողիկոսի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վատիկանում նոյեմբերի 11-ին Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հանդիպում է ունեցել Արամ Ա. Կաթողիկոսի հետ: Այդ մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունից:

Վեհափառ Հայրապետն առաջին հերթին իր ջերմ շնորհակալությունն է հայտնել Սրբազան Պապին, որ Հայոց Ցեղասպանության 100-ամյակի առիթով, հրապարակային երկու ելույթների ընթացքում՝ Վատիկանում ու Երևանում, հիշատակել է Հայոց ցեղասպանության մասին: Վեհափառ Հայրապետը նշել է, որ եկեղեցին պետք է կանգնի ճշմարտության կողքին ու կրկին ընդգծել է, որ 20-րդ դարում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանություն, որը Թուրքիայի կողմից մերժվում է: Արամ Ա. Կաթողիկոսը հանդիպման ընթացքում անդրադարձել է նաև Մերձավոր Արևելքում քրիստոնյաների բազմաթիվ դժվարություններին ու նշել այդ իրավիճակում եկեղեցու՝ նրանց կողքին լինելու փաստը:

Նա շնորհակալություն է հայտնել Վատիկանին՝ քրիստոնյա համայնքի իրավունքը պաշտպանելու համար: Վեհափառ Հայրապետն ընդգծել է նաև քրիստոնյա-մուսուլման միջկրոնական երկխոսության կարեւորությունը, Մերձավոր Արևելքում քրիստոնյա ժողովրդի պահպանությունը և շնորհակալություն հայտնել Վատիկանին այս հարցում օժանդակության համար:

Արամ Ա. Կաթողիկոսը և Ֆրանցիսկոս Պապն ուրախությամբ ողջունել են նաև Լիբանանի նախագահական ընտրությունները և կարեւորել Լիբանանում բնակվող քրիստոնյա ու մուսուլման ժողովրդի խաղաղ գոյակցությունը:

Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետը Սրբազան Քահանայապետին է նվիրել վերջերս հրատարակված Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության կատալոգը՝ «The Armenian Catholicosate of Cilicia – History, Treasures, Mission»։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում