Հայաստանում ընթացող լուրջ բարեփոխումները չեն սահմանափակվելու միայն դեմքերով և անուններով. Սերժ Սարգսյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում լուրջ բարեփոխումներ են ընթանում. առջևում նոր ու կարևոր փոփոխություններ են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանի Հանրապետական կուսակցության կանանց խորհրդաժողովի ընթացքում իր ելույթում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:

«Այդ փոփոխությունները չեն սահմանափակվելու զուտ անուններով ու դեմքերով: Փոփոխությունները լինելու են լայնածավալ և համակարգային, որոնց արդյունքները չպետք է իրենց երկար սպասեցնել տան: Ավելին, դրանք պետք է լինեն զգալի և շոշափելի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքում»,- նշեց ՀՀ Նախագահը:

Նրա խոսքով` նմանօրինակ ընդգրկուն և համապարփակ բարեփոխումները կարող են իրագործվել միայն ու միայն հանրության լայն ու զանգվածային աջակցության պարագայում: Այդ գործում խիստ կարևոր է լինելու նաև կանանց ակտիվ մասնակցությունը և ներգրավվածությունը: «Գալիք 2-3 տարիները լինելու են բեկումնային: Վստահ եմ, որ մեր երկրի կանայք այստեղ ասելիք և անելիք ունեն: Ակնկալում եմ, որ դուք ձեր ողջ ներուժով հանձն եք առնելու այդ աշխատանքը»,- նշեց Հանրապետության Նախագահը:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա