Միջազգային

Հարյուրավոր միգրանտներ խռովություն են բարձրացրել հունական Լեսբոս կղզու ճամբարում

1 րոպեի ընթերցում

Հարյուրավոր միգրանտներ խռովություն են բարձրացրել հունական Լեսբոս կղզու ճամբարում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունական Լեսբոս կղզում փախստականների եւ միգրանտների տեղավորման կենտրոնում խռովություն են բարձրացրել հարյուրավոր միգրանտներ, հիմնականում Պակիստանից: Այդ մաս, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Աթենքի նորությունների գործակալությունը:

Միգրանտները բողոքում են այն բանի դեմ, որ ամիսներով ձգձգվում Է ապաստան տրամադրելու վերաբերյալ իրենց խնդրագրերի քննումը, եւ իրենք արգելափակված վիճակում են հայտնվել կղզում վիճակում: Գործակալության տեղեկատվությամբ, ապաստան տրամադրելու ծառայության աշխատակիցները լքել են իրենց աշխատատեղերը, դրանից հետո նրանց գրասենյակները հրկիզել են բողոքող միգրանտները:

Այժմ հրշեջ ծառայությունը փորձում Է մարել ճամբարում մոլեգնող հրդեհը: Ճամբար ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումներ են մտցվել կարգուկանոնը վերականգնելու համար:

Հոկտեմբերի 24-ի առավոտվա տվյալներով՝ Լեսբոսում գտնվում են ավելի քան 5,9 հազար միգրանտներ ու փախստականներ, մինչդեռ ճամբարները նախատեսված են 3,5 հազար մարդու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում