Արցախ

Արամ Ա. Կաթողիկոսի ներկայացուցիչը հանդիպել է Կիպրոսի արքեպիսկոպոսի հետ

1 րոպեի ընթերցում

Արամ Ա. Կաթողիկոսի ներկայացուցիչը հանդիպել է Կիպրոսի արքեպիսկոպոսի հետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոս այցելության ընթացքում Գերաշնորհ Տ. Նարեկ արքեպիսկոպոս Ալեմեզյանն այցելել է Կիպրոսի հոգեւոր պետ ամենապատիվ Տ. Խրիսոսթոմոս Բ. Արքեպիսկոպոսին` փոխանցելու Արամ Ա. Կաթողիկոսի ողջույնները: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, Վեհափառ Հայրապետի կարգադրությամբ` Նարեկ Սրբազանը Խրիսոսթոմոս Արքեպիսկոպոսի հետ քննարկել է Ամմանում գումարված Միջին Արեւելքի եկեղեցիների խորհրդի համաժողովի եւ Կիպրոսի հայ գաղութի հետ կապված հարցեր:

Հանդիպման ավարտին Կիպրոսի Արքեպիսկոպոսը հայտնել է, որ Կիպրոսի եկեղեցու համար կարեւոր է պատմական համագործակցության շարունակությունը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հետ` միասնաբար հաղթահարելու ներկա տագնապալից օրերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում