Լևոն Հայրապետյանը տեղափոխվել է Ռուսաստանի՝ ամենասարսափելի պայմաններով հայտնի բանտերից մեկը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանաբնակ հայ գործարար, բարերար Լևոն Հայրապետյանին տեղափոխել են Մորդովիայի Ինքնավար Հանրապետությունում գտնվող մի բանտ, որը համարվում է Ռուսաստանի ամենասարսափելի բանտերից մեկը: Նրա առողջական վիճակն այս պահին որոշակիորեն լավ է, սակայն նման բանտային պայմանները հակացուցված են նրան: Սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց իրավաբան Հայկազ Մակարյանը:

«Պարոն Հայրապետյանը դեռևս չի հասկանում, թե ում պատվերով են իր հետ նման կերպ վարվում: Փաստաբանները նրա կնոջը որոշակի հույսեր են ներշնչել, որ նա կարող է մինչև տարվա վերջ ազատ արձակվել: Վերջերս էլ մի խումբ հայտնի փաստաբաններ հայտարարել են, որ անհասկանալի է, թե ինչպես են առանց հանցակազմի բացակայության, լուրջ փաստերի Լևոն Հայրապետյանին բանտում պահում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մակարյանը՝ հայտնելով, որ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Լևոն Հայրապետյանը մի քանի միլիոն դոլար է փոխանցել արցախյան ֆոնդին:

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները չպետք է անգործություն դրսևորեն, այլ քայլեր պետք է ձեռնարկեն իրավիճակը շտկելու ուղղությամբ: Նա կոչով դիմեց ՀՀ իշխանություններին, որպեսզի քննարկման առարկա դարձնեն Լևոն Հայրապետյանի արտահանձնման հարցը: «Լևոն Հայրապետյանը երկքաղաքացիություն ունի, իսկ Հայաստանի և Ռուսաստանի միջև միջպետական մի քանի պայմանագրերում կան կետեր, որ նման դեպքերում արտահանձնումը հնարավոր է, հատկապես մի մարդու դեպքում, ով անգամ Պետական դումայի կողմից մեդալ է ստացել: Մեր իշխանությունները պետք է բաց կոչով դիմեն Պետդումային, որպեսզի անհապաղ արտահանձնում լինի կամ գոնե տնային կալանք կիրառվի Լևոն Հայրապետյանի նկատմամբ»,- հավելեց Մակարյանը:

Հայերեն English Русский

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում