Պաշտոնական

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքի Նոր տարին

1 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքի Նոր տարին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին՝ հրեական նոր տարվա` Ռոշ ա Շանայի կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Հայաստանի հրեական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,

Շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ ա Շանայի կապակցությամբ:

Թող այս նոր տարին Հայաստանի հրեական համայնքի և ողջ հրեա ժողովրդի համար լինի խաղաղության, բարեկեցության և հաջողությունների տարի: Թող ավելի ամրապնդվեն մեր ժողովուրդների միջև առկա դարավոր կապերն ու փոխըմբռնումը:

Այս պայծառ տոնի առթիվ մեր հրեա հայրենակիցներին և ողջ հրեա ժողովրդին մաղթում եմ ամենայն բարիք և առաջընթաց»,- ասվում է ՀՀ Նախագահի ուղերձում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում