Լոս Անջելեսում նշվել է Արամ Ա Վեհափառ Հայրապետի գահակալության 20-ամյակը

2 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի գահակալության 20-ամյակը հոկտեմբերի 1-ին մեծ շուքով նշվել է Լոս Անջելեսի Գլենդեյլ Բարձրագոյն վարժարանի սրահում։

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի դիվանից, միջոցառմանը ցուցադրվել է Վեհափառ Հայրապետի գահակալութեան 20-ամյակին նվիրուած տեսերիզը՝ պատրաստված Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Լսատեսողական բաժանմունքի կողմից։ Ապա Գերշ. Տ. Եփրեմ Արք. Թապագյանը ներկայացրել է Վեհափառ Հայրապետի 20-ամյա գործունեությունն՝ այն ամփոփելով հետեւյլ կետերով ա) Կիլիկիո Կաթողիկոսության ծաղկում, բ) Շինարար Կաթողիկոս, գ) Միջազգային հարաբերութիւններ, դ) Հայ Դատ, ե) Հայաստան եւ զ) Հայ ժողովուրդ։

Վեհափառ Հայրապետի գործունեությունը անգլերենով ներկայացրել է Դավիթ Մելքոնյանը, ապա Գերշ. Տ. Մուշեղ Արք. Մարտիրոսյանը շնորհավորել է Վեհափառ Հայրապետին գահակալության 20-ամյակը։

Վեհափառ Հայրապետը իր խոր գոհունակությունն է հայտնել ձեռնարկի կազմակերպման եւ արտասանած խոսքերի համար՝ հիշեցնելով, որ այս 20-ամեակը իր անձից անդին է անցնում՝ այն եկեղեցական ու ազգային վեհ արժեքներին, որոնց ծառայութեան լծված է ինքը։ «Եկեղեցականը միջոց է եւ ո՛չ նպատակ։ Եկեղեցականը արժեք է դառնում իր անձնազոհողությամբ, նվիրվածությամբ եւ ծառայությամբ։ Եկեղեցականի տարած գործունեությամբ մեր ազգն ու եկեղեցին են փառավորվում եւ ո՛չ թե անձը։ Մենք մերժո՛ւմ ե՛նք անձի պաշտամունքը՝ անձը չի՛ կարող արժեքներից վեր լինել»,- ասել է Վեհափառ Հայրապետը։

Ձեռնարկն ավարտվել է Հայրապետական օրհնությամբ, «Ի Վեհ Բարձանց» մաղթերգի եւ «Կիլիկիա» օրհներգի երգեցողությամբ։

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո