Արցախ

Արամ Ա կաթողիկոսը կնախագահի Մերձավոր Արևելքի եկեղեցիների խորհրդի համաժողովում

1 րոպեի ընթերցում

Արամ Ա կաթողիկոսը կնախագահի Մերձավոր Արևելքի եկեղեցիների խորհրդի համաժողովում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը սեպտեմբերի 5-ի առավոտյան մեկնել է Հորդանան` Ամման, որտեղ կնախագահի Մերձավոր Արևելքի եկեղեցիների խորհրդի համաժողովում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամլո դիվանից:

Նորին Սրբությունը խորհրդի չորս նախագահներից մեկն է: Նա ներկայացնում է Արևելյան ուղղափառ ոչ քաղկեդոնական եկեղեցիների ընտանիքը: Վեհափառ Հայրապետը լինելու է համաժողովի գլխավոր բանախոսը: Նա կանդրադառնա Մերձավոր Արևելքի ներկա կացությանը և եկեղեցիների դիմագրաված մարտահրավերներին:

Մերձավոր Արևելքի եկեղեցիների խորհուրդը գումարվում է վեց տարին մեկ անգամ: Դրան մասնակցում են Մերձավոր Արևելքի բոլոր եկեղեցիները: Այս անգամ համաժողովին մասնակցելու են նաև Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուք արք. Սարգիսյանը, Բերիո թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահան արք. Սարգիսյանը և այլք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում