Սպորտ

Չեխիայի հավաքականը ցանկանում է լավ խաղալ և հաղթել Հայաստանի ընտրանուն. Կարել Յարոլիմ

1 րոպեի ընթերցում

Չեխիայի հավաքականը ցանկանում է լավ խաղալ և հաղթել Հայաստանի ընտրանուն. Կարել Յարոլիմ

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կարել Յարոլիմը հայտարարել է, որ որոշակի սպասելիքներ ունի Հայաստանի ազգային ընտրանու հետ խաղից և նշել, որ հանդիպումը կարևոր է հատկապես հոգեբանական տեսանկյունից: «Որոշակի սպասելիքներ ունեմ Հայաստանի հետ խաղից: Հանդիպման մեջ գլխավորը հոգեբանական տեսանկյունն է, որպեսզի լավ տրամադրությամբ մոտենանք ընտրական մրցաշարին: Հիանալի է, որ որակավորման փուլից առաջ կարող ենք անցկացնել գոնե մեկ նախապատրաստական հանդիպում, որը մեզ կօգնի ավելի ճիշտ որոշումներ կայացնել Հյուսիսային Իռլանդիայի հետ դիմակայությունից առաջ»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Fotbal.cz-ն, հանդիպումից առաջ կայացած ասուլիսում նշել է Յարոլիմը:

Նրա խոսքով` Չեխիայի ընտրանու խաղացողները Հայաստանի հավաքականի դեմ հանդիպմանը մոտեցել են ամենայն լրջությամբ: Յարոլիմն ընդգծել է, որ արդյունքը որոշիչ դեր չի ունենալու, կարևորը խաղային գործընթացն է լինելու, չնայած որ իր թիմը ցանկանում է հաղթել:

Մլադա Բոլեսլավ քաղաքում կայանալիք Չեխիա-Հայաստան ընկերական հանդիպումը տեղի է ունենալու օգոստոսի 31-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում