Արցախ

Արամ Ա-ն Սսի կաթողիկոսարանի վերադարձի հարցի վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել

1 րոպեի ընթերցում

Արամ Ա-ն Սսի կաթողիկոսարանի վերադարձի հարցի վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսը Ժնեւում խորհրդակցություններ է անցկացրել 2015 թվականի ապրիլի 27-ին Թուրքիայի Սահմանադրական դատարան ներկայացված Մեծի Տանն Կիլիկիոյի կաթողիկոսության Սսի պատմական կաթողիկոսարանի վերադարձը պահանջող հայցի վերաբերյալ:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Անթիլիասի կաթողիկոսությունից:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են Թուրքիայի ներքին վերջին զարգացումներն, ինչպես նաեւ Մարդու Իրավունքների եվրոպական դատարանի եւ Թուրքիայի հարաբերություններում ստեղծված նոր պայմանները եւ դրանց հավանական ազդեցությունը դատի հարցում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում