Հասարակական

Գալուստ Սահակյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Գարեգին Բ Կաթողիկոսին

1 րոպեի ընթերցում

Գալուստ Սահակյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Գարեգին Բ Կաթողիկոսին

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում մասնավորապես ասվում է.

«Ձեր աստվածահաճո ծառայությամբ Դուք եւ Ձեր սրբազան հովվապետությամբ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին ջանադրաբար գործի եք դնում բոլոր հնարավորությունները մեր ժողովրդի հոգեւոր զորացմանն ու վերելքին նեցուկ եւ հենարան լինելու համար` հավատավոր ժողովրդի մեջ հաստատելով արդարամտության, արժանապատվության եւ գթասրտության գաղափարներ, ձեւավորելով հոգեւոր ու բարոյական առողջ մթնոլորտ:

Այսօր Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին Ձեր հայրապետությամբ ավելի հզորացած շարունակում է իր ազգապահպան առաքելությունը: Վստահ եմ, որ հետայսու էլ Ձեր աստվածահաճո ջանքերն ու հայրապետական հոգածությունը սատար կլինեն մեր ժողովրդին` նրա առաջընթացի ու հզորացման ճանապարհին»:

Ազգային ժողովի նախագահը Վեհափառ Հայրապետին մաղթել է առողջություն, խաղաղություն եւ ամենայն բարիք:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում