Պուտինը ժամանել է Ղրիմ, որտեղ խորհրդակցություն կանցկացնի ՌԴ Անվտանգության խորհրդի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել Է Ղրիմ, որտեղ օպերատիվ խորհրդակցություն կանցկացնի ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների հետ եւ կայցելի «Տավրիդա» կրթական համաժողով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Անվտանգության խորհրդի անդամների հետ պետության ղեկավարի` օգոստոսի 11-ին կայացած նախորդ խորհրդակցությունում քննարկվել Էին թերակղզում ռուսական հատուկ ծառայությունների կողմից ահաբեկչական գործողության կանխման կապակցությամբ Ղրիմի քաղաքացիների եւ ենթակառուցվածքի օբյեկտների անվտանգության լրացուցիչ միջոցառումները:

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը օգոստոսի 10-ին հայտնել Է լույս օգոստոսի 7-ի գիշերը Ղրիմի Արմյանսկ բնակավայրի մերձակայքում ուկրաինացի մի խումբ դիվերսանտների ձերբակալման մասին, ինչպես նաեւ թերակղզում ահաբեկչական գործողությունների կանխման մասին, որոնք, ինչպես նշվում Է, նախապատրաստվում Էին Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության կողմից:

Հայերեն English Русский

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո