Life

Գիտնականները նշել են քունը բարելավելու եղանակը

1 րոպեի ընթերցում

Գիտնականները նշել են քունը բարելավելու եղանակը

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի եւ թուրք գիտնականները նշել են անքնությունից խուսափելու հնարավոր եղանակներից մեկը: Հետազոտությունը հրապարակվել Է Social Personality and Psychological Science հանդեսում, դրա մասին հակիրճ հաղորդել Է EurekAlert! հրատարակությունը:

Անընդհատ քունը, ինչպես նշում են գիտնականները, հնարավոր Է կողքին զգայուն զուգընկերոջ առկայության դեպքում: Դա, փորձագետների կարծիքով՝ կապված Է քնածի մոտ անվտանգության զգացում առաջանալու հետ:

«Մեր արդյունքները ցույց են տալիս, որ զգայուն զուգընկերներ ունեցող մարդիկ ավելի քիչ են տագնապ եւ հուզմունք զգում, ինչն, իր հերթին, բարձրացնում Է նրանց քնի որակը»,- ասել Է հետազոտության առաջատար հեղինակ Էմրե Սելչուքը Մերձավորարեւելյան տեխնիկական համալսարանից (Անկարա):

Իրենց եզրակացություններին գիտականները հանգել են՝ օգտագործելով ամերիկյան Midlife Development ծրագրի տվյալները, որը նաեւ վիճակագրություն Է հավաքում չափահաս մարդկանց կյանքի որակի եւ դրա վրա ազդող գործոնների վերաբերյալ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում