Այս փառատոնը նվեր է մեր տարածաշրջանին. Հակոբ Ղազանչյանը՝ մնջախաղի մասին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մնջախաղի փառատոնը դրական աուրա է ստեղծում Ծաղկաձորում: Փառատոնի, մնջախաղի մասին «Արմենպրես»-ը զրուցեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի հետ:

-Արդեն հինգ տարի է՝ փառատոնի կողքին եք: Այս տարիների ընթացքում ի՞նչ փոփոխություններ եք նկատել:

-Փառատոնը զարգանում է: Կարծում եմ՝ սա շատ կարևոր հանգամանք է: Կան փառատոններ, որոնք տարեցտարի անհետաքրքիր, միապաղաղ են դառնում: Այս փառատոնը տարեցտարի ավելի ստեղծագործական, ռոմանտիկ ու դրական աուրա է ստեղծում: Հանդիսատեսը այս հինգ տարվա ընթացքում շատ է փոխվել: Հիշում եմ նախորդ փառատոնները: Հանդիսականի և մնջախաղացների միջև հետաքրքիր կապ է ստեղծվել: Այս ամենը խոսում է այն մասին, որ փառատոնը ճիշտ ուղու վրա է:

ստ ձեզ՝ ճի՞շտ է ընտրված փառատոնի անցկացման վայրը:

-Թատերական գործիչների միության կարևորագույն նպատակը մարզերում թատերական կյանքը զարգացնելն է: Բայց նման փառատոնները շատ չեն: Բացօթյա ներկայացումներն ավելի դեմոկրատական են դարձնում այս փառատոնը: Սա Երևանից դուրս միակ ֆունդամենտալ հետաքրքիր փառատոնն է: Շատ կցանկանայի, որ մարզպետները, քաղաքապետները վարակվեին այս նախաձեռնությամբ և աջակցեին նման միջոցառումներին: Թատրոնը ունիկալ մշակույթ է, որը միավորում է մշակույթի մյուս տեսակները՝ գրականություն, պար, երաժշտություն և այլն: Այնտեղ, որտեղ զարգանում է թատերական կյանքը, այդտեղ զարգանում է մշակույթը: Կարծում եմ, որ երիտասարդները լքում են մարզերը ոչ այնքան սոցիալական պայմանների, որքան մշակութային իրադարձությունների պակասի պատճառով:

- Փառատոնին ներկա շատ մնջախաղացներ կարծում են, որ մնջախաղը հեռանկարներ չունի: Համամի՞տ եք այդ մտքի հետ:

-Ես այդ կարծիքին չեմ: Թատերական կյանքը, թատերական զարգացումները անկախ են պետական որոշումներից: Թատրոնի, մնջախաղի զարգացման գործում շատ կարևոր է անհատի դերը: «Խենթ» մարդիկ նպատակ են դնում իրենց առաջ և, հավատալով իրենց գաղափարների իրականացմանը, կարողանում են հասնել և՛ պետական, և՛ ոչ պետական աջակցության: Նման խելագարներ միշտ էլ կլինեն: Մարդը իր տեսակով թաքնված թատրոն Է: Սա անհատի արվեստ է: Փառատոնի ստեղծման իրավունքը անհատներինն է, իսկ եթե այդ ոլորտի մարդիկ նման բան են ասում, հավանաբար հոգնել են իրենց արվեստից: Եթե մարդը նպատակ է հետապնդում,հասնում է դրա իրականացմանը:

-Այս տարվա մասնակիցներից հատկապես ո՞վ է ձեզ դուր եկել:

- Շատ եմ հավանել Երևանի պետական մնջախաղի թատրոնի բեմադրությունները: Հիացել եմ Իրանի ներկայացուցիչների պրոֆեսիոնալիզմով: Շատ պարսկական ներկայացումներ եմ դիտել, բայց այս թատերախումբը ինձ չափազանց տպավորեց: Սյուժեն, լուծումը. թվում էր՝ հերոսները իրարից անկախ են գոյատևում, բայց վերջում ամեն ինչ մի օրգանիզմ էր դառնում: Հիանալի էր թվացյալ անկենդանությունը: Այսօր մնջախաղը «նյարդ» է, առանց որի հաջողության հնարավոր չէ հասնել: Ես զգացի այդ «նյարդը»:

-Շնորհակալություն զրույցի համար

Անժելա Համբարձումյան

Հայերեն

Եթե պրոֆեսիոնալ ու անսխալ եք նվագում՝ հրաշալի է, բայց դրան համ ու հոտ, համեմունք է հարկավոր։. Արսեն Զաքարյան

Արհեստական բանականության հետ կապված մտավախությունները հիմնավորված են, սակայն հարկավոր է վստահել ԱԲ ընկերություններին. OpenAI-ի ղեկավար

Գազա քաղաքում շենքի փլուզման հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել

Հայկ Սարգսյանի հարցը քննարկվել է ՔՊ վարչությունում․ Հասմիկ Հակոբյան

Հրազդանի կիրճում իրականացվել են սանիտարական մաքրման աշխատանքներ

Սերբ կիսապաշտպան Սաշա Զդելարը պայմանագիր է ստորագրել «Նոա»-ի հետ

Միքայել Վարդանյանը Տավուշին նվիրել է 128 մլն դրամի խոշոր գյուղտեխնիկա և բեռնատար մեքենաներ

Արգենտինայի ԱԳՆ-ն կանչել է Բրիտանիայի և Իսրայելի դեսպաններին՝ վիճելի կղզիների մոտ նավթի արդյունահանման պատճառով

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է