Պորոշենկոն հանձնարարել է հեռախոսազրույցներ նախաձեռնել Պուտինի, Տուսկի, Մերկելի, Օլանդի, Բայդենի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանրապետության ԱԳ նախարարությանը հանձնարարել Է հեռախոսազրույց կազմակերպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ղրիմում տեղի ունեցած իրադարձություններից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ուկրաինական պետության ղեկավարի կայքում:

Բացի այդ, Պորոշենկոն Ղրիմում տեղի ունեցած իրադարձություններից հետո մտադիր Է բանակցություններ անցկացնել Գերմանիայի ու Ֆրանսիայի ղեկավարության հետ եռակողմ «նորմանդական ձեւաչափով», ինչպես նաեւ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի եւ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը ցուցում Է տվել՝ ուժեղացված մարտական պատրաստության վիճակի բերել երկրի զինված ուժերի բոլոր ստորաբաժանումները Ղրիմի հետ սահմանում եւ Դոնբասում:

Օգոստոսի 10-ին ՌԴ Անվտանգության համերկրյաին ծառայությունը հայտարարել Է Ղրիմում ահաբեկչական գործողությունների կանխման մասին, որոնք պատրաստվել Էին ՈՒկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության կողմից: Թերակղզում ուժեղացված են անվտանգության միջոցները, ինչպես նաեւ անցագրային ռեժիմը Ուկրաինայի հետ սահմանում:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ նման պայմաններում «նորմանդական ձեւաչափով» հանդիպելն անիմաստ Է:

Հայերեն English Русский

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստ

Հորմուզի նեղուցը չի բացվի, քանի դեռ ԱՄՆ-ն չի ընդունել Իրանի պայմանները. Արաղչի

Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի համայնքապետի թեկնածուն մեղադրվում է ընտրողներին կաշառք բաժանելու մեջ. նա ձերբակալվել է

Իտալիան հայտարարել է անվտանգության նոր միջոցառումների մասին Միլանի անկարգությունների ֆոնին

Անահիտ Մանասյանը Ավստրալիայում մասնակցել է զինված ուժերի օմբուդսմանական հաստատությունների 18-րդ միջազգային համաժողովին

COP17. Առնո Բաբաջանյանն ու բալետի պարուհին․ Խամաճիկների թատրոնի ներկայացումը

Նիգերիայում հաստատվել է էբոլայով վարակման առաջին դեպքը

Երևանի, Կոտայքի և Արագածոտնի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Թեհրանը Սաուդյան Արաբիայից և հութիներից պատասխան չի ստացել միջնորդության առաջարկի վերաբերյալ

ՆԳՆ ոստիկանության կողմից 2025-2026 թվականներին երկու տասնյակից ավելի սպանության նախապատրաստության դեպք է բացահայտվել