Միջազգային

Պորտուգալիայում հրդեհի մարման աշխատանքներում ներգրաված է ավելի քան 4400 հրշեջ

1 րոպեի ընթերցում

Պորտուգալիայում հրդեհի մարման աշխատանքներում ներգրաված է ավելի քան 4400 հրշեջ

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալիայի ամբողջ տարածքով բռնկված անտառային հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված է ավելի քան 4400 հրշեջ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «Ռիա Նովոստի»-ին:

Պորտուգալիայի «Քաղաքացիական պաշտպանության կազմակերպություն»-ը հաղորդում է, որ բռնկված հրդեհը մարելու համար գործի են դրվել 32 ինքնաթիռներ և գրեթե 1500 հրշեջ մեքենաներ: Հրշեջ ծառայության աշխատակիցների կողմից արձանագրվել է կրակի բռնկման 700 օջախ: Դրանցից առավել խոշորները գտնվում են Ավեյրու քաղաքի մոտակայքում:

Հրդեհը հիմնականում տարածվում է սոսիների ծառաշատ վայրերում: Առայժմ հրդեհներից տուժածների մասին տեղեկություն չի հաղորդվում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում