Տարածաշրջանային

Ռազմական հեղաշրջման փորձի պատճառով Թուրքիան 100 մլրդ դոլար է կորցրել

1 րոպեի ընթերցում

Ռազմական հեղաշրջման փորձի պատճառով  Թուրքիան 100 մլրդ դոլար է կորցրել

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմական հեղաշրջման փորձի պատճառով թուրքական տնտեսությունը նվազագույնը 300 մլրդ թուրքական լիրա է կորցրել (մոտ 100 մլրդ դոլար):

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, հայտարարել է Թուրքիայի առեւտրի եւ մաքսատան նախարար Բյուլենթ Թյուֆեքչին:

«Եթե մենք գնահատենք բոլոր այդ ինքնաթիռները, ուղղաթիռները, զենքը, ռումբերը եւ փլուզված շենքերը, ապա նախնական հաշվարկներով, դրանց արժեքը կկազմի նվազագույնը 300 մլրդ լիրա:

Բայց այդ թիվը կարող է մեծանալ, երբ մանրակրկիտ հաշվարկներ անցկացվեն: Օրինակ` շատ արտասահմանցիներ չեղարկել են իրենց այցերը մեր երկիր: Խռովարարները, ցավոք, Թուրքիայի համար երրորդ երկրի վարկ ստեղծեցին: Նրանք, ովքեր տանկեր տեսան փողոցներում եւ խորհրդարանի ռմբահարում, Թուրքիա չեն գա: Այդ բոլորը միջնաժամկետ հեռանկարում կմեծացնի կորուստները», -նշել է նա:

Թուրք նախարարի խոսքով` Թուրքիայի մոտ 1 մլն քաղաքացիներ ռազմական հեղաշրջման փորձի պատճառով չեղարկել են հյուրանոցներում իրենց ամրագրումները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում