Հասարակական

Ադրբեջանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում և Արցախում /լրացված/

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում և Արցախում /լրացված/

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում և Արցախում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Միջերկրածովյան սեյսմոլոգիական ընկերությունը, երկրաշարժի էպիկենտրոնը Բաքվից 143 կմ արևմուտք է, Սաբիրաբադից՝ 22 կմ հյուսիս-արևմուտք:

Երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով 08:46-ին: Էպիկենտրոնում այն եղել է 4,9 մագնիտուդ: Հիպոկենտրոնը 62 կմ խորության վրա է:

Հայաստանում այն զգացել են Սյունիքի մարզում, նաև Երևանի որոշ վարչական շրջաններում: Երկրաշարժն ուժգին ցնցում է առաջացրել նաև Արցախում:

09:18- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է.

«Սույն թվականի օգոստոսի 1-ին, տեղական ժամանակով ժամը 08.46-ին (Գրինվիչի ժամանակով` 04.46) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5.0 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Ադրբեջանի տարածքում:

Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.370և արևելյան երկայնության 48.130:Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է ԼՂՀ տարածքում, մասնավորապես՝ Ստեփանակերտ քաղաքում՝ 3-4 բալ և ՀՀ տարածքում, մասնավորապես՝ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաև Երևանում՝ 2-3 բալ ուժգնությամբ»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում